Լրահոս
Աշխարհ
10:59
22.06.22
218

Միսս Բրազիլիա-2018-ը մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո

Img default alt hy

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի գեղեցկության մրցույթի վերջին հաղթողներից մեկը՝ 27-ամյա Գլեյսի Կորեյան, մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։

Վիրահատական միջամտությունից հինգ օր անց աղջկա մոտ սկսվել է առատ արյունահոսություն և տեղի է ունեցել սրտի կանգ։ Հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են, նա կոմայի մեջ է ընկել և գիտակցության չի եկել մինչև իր մահը։