Լրահոս
Հասարակական
12:49
18.06.26
194

13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից

Img default alt hy

13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից։

Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ 

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Ավելին՝ տեսանյութում։