Լրահոս
Քաղաքական
22:45
18.06.26
156

Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը նույնիսկ չի փորձում թաքցնել իր անտարբերությունը․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ խորհուրդ է տալիս արտահանողներին՝ «գնացեք, հարմարվեք նոր շուկաների»։ Կողքին նստած էկոնոմիկայի նախարարն էլ գլխով հաստատում է, կարծես հերթական հաջողության պատմությունն են ներկայացնում։

Բայց մի պարզ հարց կա․

Իսկ ո՞վ է պատասխան տալու տարիներով ձևավորված շուկաների կորստի համար։ Ո՞վ է պատասխան տալու այն արտադրողների, գյուղացիների, գործարարների առաջ, որոնք այսօր կանգնած են իրացման, լոգիստիկայի և ֆինանսական լրջագույն խնդիրների առաջ։

«Նոր շուկաներ գտեք» արտահայտությունը տնտեսական քաղաքականություն չէ։ Տնտեսական քաղաքականությունը նոր շուկաների հասցեները ցույց տալն է, լոգիստիկ լուծումներ առաջարկելը, արտահանման ծախսերը նվազեցնելը, պետական աջակցություն ապահովելը, ոչ թե ձեռքերը լվանալն ու պատասխանատվությունը բարդելը բիզնեսի վրա։

Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը նույնիսկ չի փորձում թաքցնել իր անտարբերությունը։ Չկա ոչ մեղքի զգացում, ոչ սխալների ընդունում, ոչ էլ իրավիճակը շտկելու հստակ ծրագիր։

Երբ տնտեսությունը կառավարում են կարգախոսներով, իսկ իրական խնդիրներին պատասխանում են «հարմարվեք» բառով, արդյունքը լինում է արտադրության անկում, աշխատատեղերի կորուստ, աղքատության աճ և սոցիալական լարվածություն։

Այս քաղաքականության շարունակությունը ոչ թե զարգացում է խոստանում, այլ մոտալուտ տնտեսական խնդիրներ, որոնց գինը վճարելու է ամբողջ հասարակությունը։