Լրահոս
Տնտեսական
12:45
20.06.26
166

Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված 7 վագոն

Img default alt hy

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն՝ ընդհանուր 490 տոննա քաշով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այսօրվա դրությամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով արդեն ուղարկվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Տարանցիկ փոխադրումներից բացի, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։