Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:09
18.06.26
286

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն

Img default alt hy

Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը Նախիջևանի Օրդուբադ քաղաքում ընթացող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» III փառատոն-կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ այս թեմատիկան արդեն վերածվել է Բաքվի քաղաքականության «ռազմավարական գործունեության ուղղության»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը:

Ամրուլաևը նշել է, որ Իլհամ Ալիևի քաղաքականության շրջանակում այս ուղղությամբ տարվում են համակարգված կազմակերպչական ու քարոզչական աշխատանքներ, և թեման ներառված է Ադրբեջանի հանրային դիվանագիտության մեջ: