Լրահոս
Հասարակական
13:16
19.06.26
36

Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ

Img default alt hy

Հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Ջրվեժ գյուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դանիել Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Զ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գալուստ Մ.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Սիրանուշ Խ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Լիյա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։