Լրահոս
Միջազգային
19:00
18.06.26
148

Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից, քանի դեռ չի ապահովել իր տարածքի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք կվերականգնենք անվտանգությունը և բարգավաճումը Իսրայելի հյուսիսային շրջաններում։

Դրա համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության գոտին Լիբանանի հարավում, և մեզ անհրաժեշտ է այնտեղից չհեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության կարիքները»,- հայտարարել է նա Հորդանան գետի արևմտյան ափին աստվածաշնչյան վայրերով նոր զբոսաշրջային երթուղու բացման արարողության ժամանակ։ Նեթանյահուի արտահայտությունները տարածել է կառավարության ղեկավարի աշխատակազմը։