Լրահոս
Իրավական
13:19
19.06.26
181

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

Img default alt hy

Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով համաձայնություն էր տրվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու գործընթացին։

Դատարանը հայցը ընդունել է վարույթ և պահանջել է ԿԸՀ-ից տրամադրել համապատասխան վարչական նյութերը և նիստի ձայնագրությունները։  Գործի դատաքննությունը նշանակվել է հունիսի 22-ին՝ ժամը 10:30-ին։

Նշենք, որ  ԿԸՀ-ն բավարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Ղազինյանը երկու ամսով ձերբակալվել է: