Լրահոս
Քաղաքական
16:18
19.06.26
51

Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով այն կեղծ պնդմամբ, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան սպասարկում էին Ադրբեջանի շահերը, իսկ բանակցությունների միակ թեման Արցախն Ադրբեջանին վերադարձնելն էր:

Երեկ Ալիևն Իսլամական զարգացման բանկի խմբի տարեկան ժողովի ժամանակ հերթական անգամ հայտարարեց, որ այդ երեք երկրների միակ նպատակն Ադրբեջանի օկուպացիան շարունակելն էր, բայց «Ադրբեջանը խառնեց նրանց ծրագրերը»:

Դե հիմա ինքներդ ձեզ հարցրեք. «Ինչու՞ Նիկոլը վիժեցրեց Արցախի հարցը բանակցություններով կարգավորելու հնարավորությունը»…