Լրահոս
Հասարակական
23:54
19.06.26
48

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն

Img default alt hy

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ, վաղը՝ հունիսի 20-ին, Արագածոտնի թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

«Հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի՝ հայցելու մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը։  Նրա Սուրբ Աջը եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը, ինչպես և անանց գանձն ու զորությունը:

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու մեր եկեղեցու մեծագույն տոներից մեկը»,- նշում են թեմից՝ ներկայացնելով պատարագների ժամանակացույցը.

Սաղմոսավանք վանական համալիր - ժամը 09:00

Ծաղկահովիտի խոնարհված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - ժամը 09:00

Լուսագյուղի խոնարհված Կարմիր վանք - ժամը 09:30

Արայիի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը 10:00

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի - ժամը 10:00

Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի -ժամը 10:30