Լրահոս
Միջազգային
22:30
18.06.26
206

Իրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի թելադրանքին․ Խամենեի

Img default alt hy

Իրանի որոշումը՝ գնալ իր միջուկային ծրագրի քննարկմանը, չի նշանակում, որ Թեհրանը հետագա երկխոսության ընթացքում կընդունի Վաշինգտոնի բոլոր պայմանները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում, չեն նշանակի հակառակորդի դիրքորոշման ընդունում», - ասել է նա ազգին ուղղված իր ուղերձում։ Խամենեիի խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երաշխիքներ է տվել, որ եթե ամերիկյան կողմը փորձի առաջ քաշել ավելորդ (չափազանցված) պահանջներ, ապա իրանական պատվիրակությունը դրանք չի ընդունի։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին Բյուրգենշտոկում կանցկացնեն կողմերի ձեռք բերած համաձայնագրի կատարման վերաբերյալ նախնական բանակցություններ։ Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Շվեյցարիա մեկնելու վերաբերյալ։