Լրահոս
Հասարակական
21:16
19.06.26
58

Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»

 

Ռուսական շուկայում մերժված ապրանքների համար նոր շուկա չգտնող մարդկանց մխիթարելու համար գործնական ուղեցույց է հրապարակել էկոնոմիկայի նախարարությունը: Դեպի Եվրոպա ճանապարհը 10 կետով է ներկայացված: Գյուղատնտեսների խոսքով՝ այդ կետերի մեծ մասի կատարման պատասխանատուն ու հովանավորը պետությունը պետք է լինի, այնինչ գերատեսչությունն այնպես է ներկայացնում դա ուղեցույցում, ասես արտադրողն ինքը պետք է կառուցի, օրինակ, այն սերտիֆիկացված լաբորատորիաները, որոնց փորձաքննություններին կհավատա Եվրոպան: