Լրահոս
Հասարակական
13:09
19.06.26
218

Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում

Img default alt hy

«Իմնեմնիմիի», «Չաուշեսկուի», Հրանտ Բագրատյանի, Էդգար Ղազարյանի, Դավիթ Համբարձումյանի և այլ քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում: 

Նա հավանել է Ալեն Սիմոնյանի ուղիղ եթերը, որտեղ Սիմոնյանը ընդդիմության հասցեին տարաբնույթ հայտարարություններ է անում: Օրենքով չեզոքություն դրսևորելու պարտավորություն ունեցող դատախազ Ավետյանը ՔՊ ակտիվիստին բնորոշ ձևով հավանել է նաև Սամվել Կարապետյանին ծաղրող, ֆոտոշոփ արած նկարը: 

Հայկ Ավետյանի հանրային վարքագիծը թերևս ի ցույց է դնում փաշինյանական արդարադատական համակարգի ողջ «պերճանքն ու թշվառությունը»:
 
Էկրանի պատճենները՝ լրագրող Գոհար Սավզյանի