Լրահոս
Միջազգային
11:15
20.06.26
143

Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի պնդմամբ՝ ԵՄ երկրների ղեկավարների հայտարարությունից Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունն արագացնելու մասին ձևակերպումների հեռացումը դարձել է «մեկ քայլ հետընթաց» վերջինիս համար։ Այս գնահատականը հունիսի 19-ին ներկայացրել է Focus հանդեսը։

Ինչպես նշել է պարբերականը, չնայած այն հանգամանքին, որ նման ուղղումը չի ազդել բանակցությունների ընթացքի վրա, ԵՄ-ին հաջողվել է իրենից հանել այն ճնշումը, որը կապված էր գործընթացի հաջորդ փուլերին օպերատիվ կերպով անցնելու անհրաժեշտության հետ։

ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության տեքստում Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ կետը հնչում է հետևյալ կերպ. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026 թվականի հունիսի 15-ին Ուկրաինայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ միջկառավարական կոնֆերանսի անցկացումը և հիմնարար հարցերի վերաբերյալ կլաստերի բացումը, և ակնկալում է այլ կլաստերների բացում՝ ըստ արժանիքների վրա հիմնված մոտեցման»։ Հունգարական HVG ինտերնետ-պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել Եվրամիության գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախնական տարբերակը, հայտնել է, որ այնտեղ եղել է արտահայտություն այն մասին, որ Ուկրաինայի հետ հարցերի առաջին կլաստերի շուրջ բանակցությունները բացելուց հետո մյուս կլաստերների շուրջ բանակցությունները կսկսվեն «ըստ էության և սեղմ ժամկետներում»։ Այս բառերը հեռացվել են վերջնական տարբերակից՝ Հունգարիայի վարչապետի պնդմամբ, նշել է HVG-ն։

Մադյարը բազմիցս հայտարարել է, որ Հունգարիայի նոր կառավարությունը դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ արագացված ընդունմանը։ Այն կարծում է, որ այդ երկրի նկատմամբ պետք է կիրառվեն ընդհանուր չափանիշները, որոնք գործում են անդամակցության բոլոր թեկնածուների նկատմամբ։