Լրահոս
Իրավական
16:06
19.06.26
51

«Ուժեղ Հայաստանի»՝ ՍԴ-ին ուղղված դիմումը 84 էջ է. Արամ Վարդևանյանը ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացրեց ՍԴ (Տեսանյութ)

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դիմումը բաղկացած է 84 էջից, բավականին ծավալուն դիմում է։

«Մենք, իսկապես, գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,- նշեց նա։

«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծում է երկու տարբերակ՝ կա՛մ նշանակել 2-րդ փուլ, կա՛մ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը։

Դիմումը ՍԴ-ում քննվելու է բանավոր կարգով։

Վարդևանյանը իրավական որևէ փաստ չի տեսել, որ ընդդիմադիր ուժերը ընտրակաշառք են բաժանել։