Լրահոս
Հասարակական
10:47
19.06.26
81

Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան

Img default alt hy

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնում է, որ իրեն ձերբակալում են։

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»,- գրել է Ռ.Հակոբյանը։

Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը: