Լրահոս
Միջազգային
17:07
18.06.26
132

Մոսկվան խստացնում է ԵՄ դիվանագետների մուտքի կանոնները

Img default alt hy

ԵՄ դիվանագետների համար Ռուսաստան մուտք գործելու ծանուցողական կարգի ներդրումը Բրյուսելի գործողություններին ի պատասխան ձեռնարկված միջոց է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելու ծանուցողական կարգը՝ մեր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների, ԵՄ-ին չանդամակցող Շենգենյան գոտու պետությունների և Մոսկվայում Եվրոպական միության ներկայացուցչության դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև նրանց հետ հավատարմագրված չափահաս ընտանիքի անդամների համար։

Նշված անձանց համար Ռուսաստանի Դաշնության պետական սահմանները հատելու ծանուցողական կարգը, կրկնում եմ, ներդրվել է ի պատասխան Եվրոպական միության խորհրդի որոշման, որին միացել են Եվրոպական միությանը չանդամակցող առանձին շենգենյան երկրներ, Եվրոպական միության և Շենգենյան գոտու պետությունների տարածքով մեր ռուսական դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների տեղաշարժի կանոնները խստացնելու վերաբերյալ»,- նշել է դիվանագետը։