Լրահոս
Իրավական
17:54
18.06.26
148

Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց

Img default alt hy

«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։

Դատարանը հաշվի առավ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակի ու աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ կվերադարձվի նաև 500 հազար դրամ գրավը։

Այն ուժի մեջ կմտնի հունիսի 25-ից` տնային կալանքի ժամկետը լրանալուն պես:

Նրան արգելվեց շփվել գործով մյուս մեղադրյալների հետ:

Կարո Օկումուշյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի վարորդն է։