Լրահոս
Աշխարհ
17:09
17.06.26
35

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին

Img default alt hy

Ուկրաինայի ԶՈՒ-ն Բրյանսկի մոտակայքում ԱԹՍ-ով հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին։ Նրանք Գելենջիկ էին մեկնում արձակուրդի․ կա 1 զոհ և տուժածներ։Հաղորդում են բելառուսական ԶԼՄ-ները:

Մանկական ֆուտբոլային թիմը Գոմելից ուղևորվում էր Գելենջիկ, նպատակաուղղված հարվածը հասցվել է դրոնով։

Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա (մեկ երեխայի վիճակը ծանր է), նրանք ստացել են բեկորային վնասվածքներ։

Զոհվել է երիտասարդ մարզիկներին ուղեկցող կինը՝ Բելառուսի քաղաքացի։

Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները քրեական գործեր են հարուցել, Մինսկը Կիևից պահանջել է սպառիչ բացատրություններ, իսկ այնտեղ տեղի ունեցածը անվանել են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչական գործողություն։

Բելառուսի լրագրողների միությունը՝ ահաբեկչության հնարավոր նպատակների մասին. «Վախեցնել բելառուսներին, ներքաշել պաշտոնական Մինսկին ռազմական գործողությունների մեջ, խափանել հնարավոր բանակցությունները, վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Եվրամիության «առանց վիզայի» զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են հանգստանալու Բելառուս»։