Լրահոս
Աշխարհ
23:20
18.06.26
178

ԱԲ-ն պետք է ծառայի բոլոր մարդկանց շահերին․ Մոդի

Img default alt hy

Արհեստական բանականությունը պետք է ծառայի բոլոր մարդկանց բարօրությանը, և Հնդկաստանի համար AI հապավումը նշանակում է ոչ միայն Artificial Intelligence (արհեստական բանականություն), այլ նաև՝ All Inclusive («ներառյալ բոլորին» կամ «համընդգրկուն»): Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Փարիզ կատարած այցի ընթացքում ելույթ ունենալով VivaTech 2026 տեխնոլոգիաների և նորարարությունների ցուցահանդեսում։

«Հնդկաստանը կարծում է, որ արագ փոփոխությունների դարաշրջանում տեխնոլոգիաները պետք է օգուտ բերեն յուրաքանչյուրին։ Արհեստական բանականությունը պետք է բարելավի կյանքի որակը, ընդլայնի ծառայությունների հասանելիությունը, խթանի տնտեսական աճը և օգնի պահպանել շրջակա միջավայրը։ Հնդկաստանի համար AI-ն նշանակում է All Inclusive»,- մեջբերում է Հնդկաստանի ԱԳՆ-ն վարչապետի խոսքերը։

Ըստ Մոդիի՝ «վերջին տասնամյակում Հնդկաստանը կտրուկ փոխակերպում է ապրել, որի շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները»։ «Հնդկաստանում տեխնոլոգիաները լայնորեն օգտագործվում են ֆինանսական հասանելիության, կրթության զարգացման, հեռաբժշկության, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում»,- նշել է նա։

Հնդկաստանի վարչապետն ընդգծել է, որ «միջազգային գործընկերները կկարողանան Հնդկաստանի հետ համատեղ մասշտաբայնացնել նախագծերը, իսկ Հնդկաստանը կարագացնի նոր տեխնոլոգիաների ներդրումը։