Լրահոս
Հայաստան
20:15
18.06.26
63

Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը

Այսօր Փամբակ գետից ապամոնտաժել են գրեթե 20 տոննա կշռող մահաբեր խողովակը, որի պատճառով այս շաբաթ նորից ցնցվեց hանրապետությունը՝ վանաձորցի քույրերի հետ պատահած ողբերգական դեպքից։ Որոնումների 4-րդ օրը փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել գետն ընկած 13-ամյա աղջնակին: Նրա 7-ամյա քրոջ անշնչացած մարմինը չորեքշաբթի գետից դուրս բերելուց հետո ավելի մեծ թվով փրկարարներ են Հայաստանի մարզերից հասել Լոռի: