Լրահոս
Աշխարհ
11:03
22.06.22
177

Հզոր երկրաշարժ՝ Աֆղանստանում․ կա առնվազն 122 զոհ

Img default alt hy

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը հայտնել է, որ հունիսի 22-ի գիշերը Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Կարմիր մահիկի Հարավ-Արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին հայտնել է, որ Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է մահացել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։