-
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26
Զգեստապահարանի «հոգեբանությունն» ու «գաղտնիքները»․ ի՞նչ է հուշում հագուստը մեր մասին
«Aysor.am»-ը գրում է.
«Զգեստապահարանում պահվող հագուստը հուշում է՝ ինչ է կատարվել ու կատարվում մեր կյանքում, ինչպիսին ենք մենք՝ մեր իսկ աչքերով։ Մեր զգեստապահարանը բացահայտում է մեր էությունը, ցույց տալիս մեր ճաշակը։
Բացեք այն ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ գույնի հագուստ եք կրում։ Գույները շատ բան են պատմում մարդու մասին․ արտացոլում են նրա տրամադրությունը, մտածելակերպը, տպավորություն թողնում մարդու մասին։
Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնն ու սևը, այսինքն՝ մարդու ամենօրյա հագուկապն էլ այդ երանգների ու գույների մեջ է, ապա դա նշանակում է, որ անձը ձգտում է աննկատ մնալ։ Ամեն օր պարզ ձևվածքով, առանց հետաքրքիր դետալների հագուստ կրողները «անտեսանելի» մարդիկ են․ նրանք չեն ցանկանում առանձնանալ ու «թաքնվում» են իրականությունից։
Մոխրագույնի երանգները նույնպես շատ բան են պատմում մարդու հոգեվիճակի մասին։ Բաց մոխրագույնը վկայում է, որ մարդը պատրաստ է դժվարությունների, բայց խնայում է ուժերը։ Մուգ մոխրագույնին նախապատվություն են տալիս զգայուն մարդիկ․ նրանք հանգիստ ու ներդաշնակություն են փնտրում, պատրաստ չեն կտրուկ փոփոխությունների։
Շատ կանայք նախապատվություն են տալիս սև գույնի հագուստին ու զգեստներին՝ հիմնավորելով, որ դա էլեգանտ է, սևը քողարկում է նաև կազմվածքի թերությունները։ Բոլորի գլխում թևավոր արտահայտությունն է՝ «Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է փոքրիկ, սև զգեստ լինի»։ Բայց քչերն են մտածում այն մասին, որ սև հագուստն ու զգեստը պետք է անպայման որակյալ կտորից լինեն, քանի որ սևը բոլոր գույներից ավելի է ընդգծում կտորի, գործվածքի որակն ու անմիջապես «մատնում», եթե այն էժանագին է։
Թանկարժեք հագուստը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ
Կանայք հաճախ են մտածում՝ եթե ես ավելի շատ գումար ունենայի, ավելի լավ կհագնվեի, որակյալ՝ հայտնի բրենդերի զգեստներ կգնեի, դրանք այնքան շատ կլինեին, որ երբեք չէի մտահոգվի՝ ինչ հագնել այսօր։ Իրականում մեծ գումարը բարձր ճաշակի ու գեղեցիկ ոճի երաշխիք չէ։ Մարդն ի սկզբանե պետք է ճաշակ ձևավորի և դաստիարակի իր մեջ, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ ինչն ինչի հետ և ինչպես է պետք համադրել։ Հնարամիտ ու բարձր ճաշակ ունեցող կանայք ընդամենը մի քանի ձեռք հագուստն էլ կարողանում են այնպես կրել, որ ամեն օր նոր ոճով ու տեսքով ներկայանան։ Իսկ «հարուստ» զգեստապահարան ունեցող շատ կանայք ընտրության մեծ հնարավորության դեպքում անգամ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։
Ռոք-մետալիստների դիմանկարներով, փիսիկների ու արջուկների նկարներով շապիկներով ամեն տեղ չէ, որ կարելի է այցելել
Շատերը գերադասում են իրենց սիրած երաժիշտների, ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսների նկարներով շապիկներ հագնել՝ այսպիսով շրջապատին հուշելով՝ ինչ նախապատվություններ ունեն՝ ինչ երաժշտություն են սիրում, ինչ ֆիլմեր են դիտում։ Բոլորին սեփական անձի մասին պատմելու, «ինքնաբացահայտվելու» ցանկություն ունեցողները, սակայն, պետք է հիշեն, որ հանրային շատ վայրերում այսպիսի հագուստով ներկայանալը պատշաճ չէ։ Տարօրինակ կլիներ, օրինակ, եթե դպրոցի տնօրենն աշխատանքի գնար փափուկ արջուկի նկարով շապիկով, կամ ռոք-մետալիստների դիմանկարներով շապիկ կրողը դասական երաժշտության համերգի գնար։ Պետական կարևոր հիմնարկի կամ լուրջ բիզնես-ձեռնարկության աշխատակիցը այսպիսի հագուստով աշխատանքի կամ գործնական հանդիպման գնալիս պրոֆեսիոնալ մարդու տպավորություն չի թողնի։
Հագուստի չափսը նույնպես մեծ նշանակություն ունի
Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ գնել ենք այնպիսի հագուստ, որը մեզ շատ է դուր եկել, սակայն այդ պահին չենք մտածել՝ ինչի հետ ենք այն համադրելու։ Երբեմն մարդիկ նաև մեկ չափսով փոքր կամ մեծ հագուստ են ձեռք բերում՝ մտածելով, որ այն կկրեն, երբ մի փոքր նիհարեն կամ գիրանան ։ Զգացմունքներին տրվելով՝ գնումներ կատարելիս մենք ընդամենը մեր զգեստապահարանի մի մասը հատկացնում ենք այն հագուստին, որը տարիներով «սպասում է» իր հերթին ու երբեմն նույնիսկ զայրացնում՝ ինչու՞ այնքան բարակիրան չենք, որ կարողանանք կրել գեղեցիկ, բայց նեղ շրջազգեստը կամ ինչու՞ չենք կարողանում հարմար «ընկեր» գտնել՝ հետարքիր բլուզին։ Այս դեպքում կարևոր է խանութում չկորցնել սթափ դատելու ունակությունն ու պարզապես հաշտվել այն չափսի հետ, որն իրականում մերն է։
Մեր զգեստապահարանը լի է լավ ու վատ հիշողություններով
Զգեստապահարանում եղած հագուստը հաճախ է ստիպում ընկնել հիշողությունների գիրկը։ Մի հագուստի կամ զգեստի հետ լավ հիշողություններ են կապված, մյուսի հետ՝ վատ ու տհաճ։ Մենք հիշում ենք՝ որտեղ էինք այդ զգեստով և ում հետ, ինչ տպավորություն թողեցինք, որքան հաճելի օր էր, ու ժպտում ենք, մյուսին նայելիս՝ հիշում ենք, որ այն մեր կյանքի տհաճ կամ տխուր իրադարձության հետ է կապված ու մռայլվում ենք։ Ամեն անգամ զգեստապահարանի դուռը բացելիս՝ իրարամերժ զգացողությունների չտրվելու համար հարկավոր է վերադասավորել այնտեղ պահվող հագուստը։ Վատ հիշողություններ արթնացնողները պետք է որոշ ժամանակով դնել չերևացող անկյունում, աչքից հեռու, որոշ ժամանակ անց, երբ զգացողությունները կփոխվեն կամ կկորցնեն իրենց ընկալման սրությունը, վերադառնալ ու փորձել նոր տրամադրությամբ կրել այդ հագուստը։ Եթե չի ստացվում, ապա հարկավոր է պարզապես ազատվել դրանից՝ նվիրել ուրիշին կամ պարզապես դեն նետել։
Զգեստապահարանը հուշում է նաև մեր տարիքի մասին․ շատ երիտասարդ տարիների հագուստը ևս ավելի ճիշտ կլինի աչքից հեռու պահել՝ ամեն անգամ չմտահոգվելու համար, որ հասուն տարիքում այն այլևս չենք կարող կրել․ կյանքը սահուն անցնում է, իսկ մենք՝ անխուսափելիորեն ծերանում։
Հագուստը կարող է հուշել նաև մեր հոգեվիճակի, բնավորության, ոճի փոփոխությունների մասին։ Կյանքում բազմաթիվ են վերելքներն ու վայրէջքները, այդ ամենն արտացոլվում է զգեստապահարանում։ Չէ՞ որ մենք հագուստը կրում ենք ոչ միայն նրա համար, որ ծածկենք մարմինը, այլև մեզ ինքնավստահ զգալու, շրջապատին դուր գալու, ներկայանալի լինելու համար։
Երջանիկ են այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում հասկանում են, որ ամենակարևորն այն է, ինչը ներսում է՝ հոգու խորքում։ Նրանք կյանքի իմաստնությունը կարողանում են «տեղափոխել» զգեստապահարան՝ փոխելով իրենց արտաքին տեսքն այնպես, որ այն արտացոլի խորը հոգեկան ներաշխարհը։ Այդ դեպքում ինքնավստահության զգացողությունը մարդուն թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ է ուղեկցում՝ ապահովելով լիարժեք ներդաշնակություն»։
-
14:30
20.06.26
Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին
Կարդալ ավելին
-
14:24
20.06.26
Դիլիջանում «Ford» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Կարդալ ավելին
-
14:18
20.06.26
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Կարդալ ավելին
-
12:00
20.06.26
Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Կարդալ ավելին