Լրահոս
Հասարակական
23:15
19.12.25
236

Խարդախության զոհերը նստացույց են սկսում ՔԿ-ի դիմաց. հեշտ փողերով գայթակղվելու ծանր հետևանքները

Օնլայն խարդախություններից տուժած քաղաքացիները հայտարարել են նստացույց սկսելու մասին: Հազարավոր դոլարներ կորցրած քաղաքացիները քննչական կոմիտեից են պահանջում իրենց գումարները: Ըստ նրանց՝ համակարգի թերի աշխատանքի պատճառով են անօրինական հարթակները ամիսներ շարունակ հասանելի եղել Հայաստանում և չեն արգելափակվել: Իրավապահները շարունակում են անպատասխան թողնել քաղաքացիների հարցերը: