Լրահոս
Հասարակական
10:42
22.06.22
148

Վայք-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Img default alt hy

Հունիսի 22-ին՝ ժամը 00։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: