Լրահոս
Աշխարհ
22:00
23.06.22
127

Թուրքիայի հրշեջները երրորդ օրն է՝ պայքարում են Մարմարիսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի դեմ

Img default alt hy

Թուրքիայի հրշեջ ջոկատները երրորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ, հայտնում է «Associated Press»-ը։

Մարման աշխատանքներին խոչընդոտում են քամու ուժգին պոռթկումները, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։

Անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրշիչիի խոսքով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում հրկիզումը: