Լրահոս
Հասարակական
00:05
18.06.26
41

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հունիսի 10-11-ը և 14-15-ը,

-Շենգավիթում` հունիսի 14-ին,

-Արաբկիրում՝ 10-ին և 13-14-ը,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հունիսի 16-ին,

-Արաբկիրում՝ չի գերազանցել,

-Նոր Նորքում` չի գերազանցել,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։