Լրահոս
Հասարակական
23:36
23.09.22
110

Թումոյի այգու հարևանությամբ հրդեհ է բռնկվել կայանված Mercedes-ում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ Թումոյի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Կրակը հանգցնելու ժամանակ ավտոմեքենայի սեփականատերը այրվածքներ է ստացել, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված  քաղաքացու ինքնությունը: