Լրահոս
Աշխարհ
15:06
24.06.22
348

Սոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղել

Img default alt hy

ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղել։

Հունիսի 24-ի գիշերը առատ տեղումների և Սև ծովում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով գետը քշել է երկու ավտոմեքենա, որոնք գտնվում էին Զուբովա Շչել գյուղի տարածքում։

Վարչության փոխանցմամբ՝ ավտոմեքենաներում եղել է յոթ մարդ, որոնցից երեքը երեխաներ են։

Ավելի ուշ Սև ծովում 42-ամյա տղամարդու են հայտնաբերել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։