Լրահոս
Իրավական
10:38
22.06.22
89

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ՝ Ասկերանի շրջանում

Img default alt hy

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Իվանյան գյուղում զննության է ենթարկել Կ.Ա.-ին (ծնված 1975թ.) պատկանող «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել և վերցվել է վերջինիս պատկանող թղթե փաթեթում՝ 4,7 գրամ քաշով սպեցիֆիկ հոտով, մանրեցված և չորացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող բուսական զանգվածով:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով, հունիսի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի 55-ամյա բնակչի տան բակը, որտեղ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 12 թուփ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: