Լրահոս
Աշխարհ
20:00
13.12.25
582

Ռուսաստանի Պենզայի մարզում երկաթուղային պատահարի հետևանքով գծերից դուրս է եկել վառելիքով լեցուն 14 ցիստեռն

Img default alt hy

Լոկոմոտիվի և բեռնատար գնացքի բախման հետևանքով դիզելային վառելիք և մազութ տեղափոխող 14 ցիստեռն է գծերից դուրս եկել ՌԴ Պենզայի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ТАСС-ը՝ ներկայացնելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկությունը։

Կույբիշևի երկաթուղու գրասենյակից լրատվամիջոցին հայտնել են, որ Պենզայի մարզի Չայիս կայարանում մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվը բախվել է բեռնատար գնացքի, որի հետևանքով վագոնները դուրս են եկել գծերից։ 

Նշվում է, որ տուժածներ չկան։ Վթարի հետևանքների վերացման համար ուղարկվել է վերականգնող երեք գնացք։ Վառելիքի հնարավոր արտահոսքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։