Լրահոս
Աշխարհ
17:17
24.06.22
289

ՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։

Ինքնաթիռում եղել է ինը մարդ, նրանցից չորսը մահացել են, բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար։  

Ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի մոտ՝ Միխայլովսկի մայրուղու տարածքում, մարգագետիններում։ 

Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շարժիչներից մեկի հանկարծակի բռնկման պատճառով։