Լրահոս
Իրավական
18:00
23.09.22
102

ՌԴ իրավապահների կողմից որոնվող մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել Հայաստանում

Img default alt hy

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 22-ին բաժին է ներկայացել 40-ամյա Նշան Մ.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 1100-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նշան Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 22-ին Բազումի բաժին է ներկայացել 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ, 228-րդ և 158-րդ հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 22-ին Մերձավան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արտաշես Մ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 195.5-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Ապահովագրական խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 22-ին Արարատ քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել և Արարատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Սերյոժա Գ.-ն, որը 2020 թ. ապրիլի 29-ից ՌԴ Լենինգրադյան մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՆԳՎ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: