Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:07
21.06.22
101

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

Img default alt hy

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:

 

«Մենք հաստատում ենք ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկիի մահը Ուկրաինայում: Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ և տրամադրել ենք հյուպատոսական անհրաժեշտ աջակցություն: Այս դժվարին պահին ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ ավելին չենք կարող ասել», - հայտարարել է Պետդեպի խոսնակը: