Լրահոս
Քաղաքական
23:04
21.06.22
510

Փաշինյանի աներձագն ամառային հանգիստը կանցկացնի ԱՄՆ-ում

Img default alt hy

«Armlur.am»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասել է, որ այս տարի իր ամառային արձակուրդը անց է կացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Այս տարի որոշել եմ արձակուրդս անցկացնել ԱՄՆ-ում։ 20 օր այնտեղ կլինեմ»,- ասել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք դա ճոխություն չէ, աներձագը նշել է․

«Այստեղ որևէ ճոխություն չկա»։