Լրահոս
Աշխարհ
21:52
06.03.20
71

Օվկիանոսի այն կողմն անցած կորոնավիրուսը

Կորոնավիրուսից մահացել է առաջին ազգությամբ հայը: Դեպքը պատահել է Թեհրանում: Էլսիկ Մասիհի անունով 85-ամյա կինը մի շաբաթ առաջ էր տեղափոխվել հիվանդանոց: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ռեկորդային աճ է գրանցել: Մեկ օրում հաստատվել է վարակման 1234, մահվան 17 դեպք: Նոր բացիլը շարունակում է շարժվել արևելքից՝ արևմուտք: Կորոնավիրուսի հայրենիք՝ Չինաստանում պակասել են մահվան ու վարակման դեպքերը, փոխարենը տագնապի մեջ են Իրանը, Իտալիան ու Միացյալ Նահանգները: Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 2200-ից ավելի մարդ: Դեպքերից միայն 143-ն է գրանցվել Չինաստանում: