Լրահոս
Հասարակական
15:45
12.07.25
132

Ուշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է․

«Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

- Կրակ վառել,

- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,

- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,

- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ,

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»: