Լրահոս
Սպորտ
19:20
23.09.22
166

Ուկրաինայի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում հավասար է գնահատում շանսերը

Img default alt hy

Ուկրաինային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղում երկու թիմերը հավասար հնարավորություն ունեն դրական արդյունքի հասնելու:

«Մենք հարգում ենք ձեր մարզիչին: Հայաստանի հավաքականի մարզիչը բավականին ուժեղ մասնագետ է: Դուք հանդիպումն անցկացնում եք սեփական հարկի տակ, և, իմ կարծիքով, հավասար`50-50 հնարավորություն ունեն երկու թիմերն էլ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը: