Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
22.06.22
122

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Ապարանում կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար:

«Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը ևս մասնակցել է Ապարանի միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը:

«Ժողովուրդ»
2022 թ-ի ապրիլի 22-ից մինչև հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների նկատմամբ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ:

«168 Ժամ»
Տիգրան Ավինյանին հնարավորինս արագ ՔՊ-ն ուզում է քաղաքապետ կարգի:

«Արմենպրես»
Պետերբուրգում կայացել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքային հանդիպում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: