Լրահոս
Քաղաքական
18:50
22.06.25
315

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Img default alt hy

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանի հանդիպմամբ: Նշվում է, որ Իրանում Նիգերիայի դեսպանատունը խնդրել է անվտանգ անցում ապահովել  իրենց քաղաքացիների համար, և Հայաստանը սիրով համաձայնել է օգնություն ցուցաբերել:

Հաղորդագրության համաձայն ՝ այս ժեստն ընդգծում է հումանիտար համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությունը ճգնաժամի ժամանակ: Այն հաստատում է, որ Նիգերիան գնահատում է Հայաստանի հետ իր ամուր դիվանագիտական կապերը և ակնկալում է փոխադարձ հարգանքի և միջազգային համերաշխության վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդում: