Լրահոս
Աշխարհ
16:55
22.06.22
264

Նեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բրազիլիայում

Img default alt hy

ESPN-ը հայտնում է, որ Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բրազիլիայում։

Նեյմարը Cessna 680 Citation ինքնաթիռով Լաս Վեգասից Սան Պաուլո էր թռչում: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով օդանավը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բոա Վիստա քաղաքի օդանավակայանում։