Լրահոս
21:40
23.09.22
117

«Մեր դիրքերը գրավել, նստել են». Կուտականում հրետանու ձայներ են լսել

Ադրբեջանական զորքը ավելի քան 1000 մետր առաջ է եկել Կուտականում, գրավել հայկական 4 դիրք՝ վերջին էսկալացիայի ժամանակ: Այդ մասին Կուտականի գյուղապետն է ասել «Հայլուր»-ի թղթակցին: 

Առավոտյան գյուղի դիրքերի ուղղությամբ է կրակել հակառակորդը, Մակիչ Թովմասյանի խոսքով, այն պահին, երբ մեր զինվորները կորցրած դիրքերի փոխարեն նորերն էին կառուցում: Թշնամին լռել է մերոնց պատասխան կրակից հետո: Սակայն կեսօրին, գյուղացիների խոսքով, նորից հրետանու ձայներ են լսվել: