Լրահոս
Քաղաքական
20:05
23.09.22
151

Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.

«Սիրելի ընկերներ,

Մի քանի կարճ արձանագրում.

1) Վեհափառ Հայրապետի և Հայաստանի ու Արցախի Նախագահների հանդիպման փաստն ինքնին չափազանց կարևոր է: Բնական է նման համախմբման ու միասնության ակնկալիք ունի հանրությունը, միաժամանակ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

2) ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի վերաբերյալ պետք է նշել, որ այն ևս մեկ անգամ արձանագրեց այսօրվա իրավիճակի մեղմ ասած ծայրահեղ ծանր լինելը: Պարզապես անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Ավելի սթափ ու ռացիոնալ ներքին ու հատկապես արտաքին գործողությունների շանս լինել:

Պատմական օրինակներից կարելի է վերլուծել Անգլիայի փորձը: Վարչապետ Չեմբեռլենը խաղաղության օրակարգի աջակից էր, այդ թվում նացիստական ռեժիմի հետ: Օրակարգի ձախողումից հետո, փաստացի պատերազմական պայմաններում Չեմբեռլենը հրաժարական է տալիս և իրեն փոխարինում է Չերչիլը: Մնացածը բոլորը գիտեն:

3) Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը բռնապետական, հումանիտար հանցանքներ գործած ու մինչ օրս գործող ռեժիմ է, որի ռազմական ագրեսիայի, փաստացի պատերազման հանցանքների հետևանքով մեր բոլորիս Հայրենիքի մի մասը օկուպացված է, տարածքային ամբողջականությունը խախտված է և ադրբեջանի մարդասիրական հանցանքները, որ տեղի են ունենում փաստագրված են տեսանյութերով: Միաժամանակ որևէ միջազգային պատիժ կամ սահմանափակող միջոց այդպիսի վարքագիծ դրսևորող երկրի դեմ միջազգային հանրությունից չի հետևել:

Դրանք ուզում են, որ մեզ մոտ խուճապ լինի, վախ լինի: Մենք պետք է բացառենք երկուսը: Մենք պետք է չվախենանք նույնիսկ վախից, բայց նաև սթափ գնահատենք իրավիճակը: Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա»: