Լրահոս
Աշխարհ
21:34
27.02.20
80

Կորոնավիրուս. Միլանի մայր տաճարում լռություն է, իսկ Մեքքան փակ է

Իտալիայում մեկ օրում 470-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով: Ու եթե մեր երկրում կորոնավիրուս հայտնաբերված երկրից ժամանողների ջերմությունն են չափում եւ բարի ճանապարհ ասում, Իտալիայում, որը վարակից մահվան դեպքերի թվով երրորդն է, մի ամբողջ շենք են առանձնացրել նման մարդկանց համար: Այդ շենքում ապրում են 2 շաբաթ, վերահսկվում զինվորների կողմից անգամ եթե ջերմություն չունեն: Մեր արտգործնախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ չմեկնել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա: