Լրահոս
Աշխարհ
22:19
03.03.20
76

Կորոնավիրուս. Հավայան կղզիներից՝ մինչեւ Մեքքա

Ինչպես Հայաստանում աշխարհում էլ բժշկական դիմակների ու ախտահանիչ նյութերի դեֆիցիտ կա: Մենք ահազանգեր ենք ստանում, որ մեր երկրի որոշ պոլիկլինկաներում նույնիսկ բուժաշխատողները ապահովված չեն դիմակներով: Դեղատներում էլ դիմակների ու ալկոգելերի դեֆիցիտը պահպանվում է, եղածն էլ մի քանի անգամ թանկ է: Բայց այս խնդիրներով Հայաստանը միակ երկիրը չէ. Ֆրանսիայում ալկոգելի պահանջարկի ավելացման ֆոնին 7 անգամ թանկացել է դրա գինը: