Լրահոս
Սպորտ
10:27
22.06.22
154

Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու հայտից

Img default alt hy

Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) տարածաշրջանային կառավարությունների միջև տարաձայնությունների պատճառով որոշել է հետ կանչել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Արագոնի և Կատալոնիայի ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման շուրջ, որտեղ պետք է անցկացվեին խաղերը։

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը կհայտարարվի 2023 թվականին ՄՕԿ-ի նիստում։ 

2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունեն Միլանն ու Կորտինա դ’Ամպեցոն։