Լրահոս
Հասարակական
21:57
19.12.25
280

Ի՞նչ խանութ է փակել տալիս Փաշինյանը. սկանդալային պատմության հետքերով

Ըստ Փաշինյանի` Երևանի կենտրոնում գործող խանութներից մեկում կառավարության աշխատակազմի ներկայացուցչին ապրանք վաճառելիս ասել են, թե կանխիկի դեպքում այլ արժեք է, անկանխիկի դեպքում այլ: Սա այնքան է բարկացրել Փաշինյանին, որ նա հանձնարարել է «գտնել այդ խանութը փակելու ձևը»: Երևանի կենտրոնում, այսօր իմ գործընկերները փնտրել են այդ խանութը, նաև մարդկանց հետ զրուցել, ու պարզել, որ խանութներում, չգիտես ինչո՞ւ, այդպիսի առաջարկություններ անում են միայն կառավարության աշխատակազմի անդամներին: Մարդիկ առաջին անգամ Փաշինյանից են լսել, որ խանութներում այդպիսի պրակտիկա կա: