Լրահոս
Հասարակական
10:40
22.06.25
2 291

Ծեծկռտուք Երևանում՝ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև

Img default alt hy

Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում պարսիկ և հնդիկ քաղաքացիները անվտանգության աշխատակցին ծեծի են ենթարկել և դիմում են փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին ժամը 02։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 18/3 հասցեի մոտ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Մոհամմեդ Ղասեմ Շայեգանինեջադին և 38-ամյա Մոսայեբ Ալիղոլի Ջահանդիդեը վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշես Մ․-ի և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։