Լրահոս
23:00
21.06.22
146

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում վաղը 14 ժամ ջուր չի լինի

Img default alt hy

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝

Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: