Լրահոս
Միջազգային
18:30
23.09.22
114

ԷՄԳ-ի ղեկավարը կարծում է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպայի միասնությունը

Img default alt hy

Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը սեպտեմբերի 22-ին Եվրոպայի երկրներին նախազգուշացրել Է այս ձմռանն Էներգետիկական անվտանգության համար պայքարից, որը, նրա կարծիքով, կարող է վերացնել Եվրամիության միասնությունը և հրահրել սոցիալական հուզումներ: Այդ մասին հայտնել Է բրիտանական Financial Times (FT) թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես պնդում Է թերթը, ԷՄԳ-ի ղեկավարը վախենում Է, որ կարող Է տեղի ունենալ «Վայրի Արևմուտքի սցենարը», եթե Եվրոպայի երկրները սահմանափակեն իրենց առևտուրը կամ դադարեն համագործակցել հարևանների հետ վառելիքի պակասի առիթով աճող անհանգստության ֆոնին:

«Հետևանքները շատ վատ կլինեն Էնեգետիկայի համար, շատ վատ՝ տնտեսության համար և արտակարգ վատ՝ քաղաքական ոլորտում»,- մեջբերում Է թերթը Բիրոլի խոսքը:

ԷՄԳ-ի ղեկավարը նաև համոզված Է, որ Եվրոպայում ճգնաժամը կտևի մինչև 2023 թվականը: Նա դրա պատճառներ Է համարել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային մատակարարումների իրադրության վատթարացումը և ՀԲԳ-ի համար մրցակցության սաստկացումը Չինաստանի և մյուս ներմուծողների կողմից:

Ինչպես հայտնում Է թերթը, Ֆաթիհ Բիրոլը հայտարարել Է, որ Մոսկվան «տանուլ Է տվել Էներգետիկական ճակատամարտը» Եվրոպայի դեմ, քանի որ երկրները փնտրում են այլընտրական մատակարարների: «Ռուսաստանը կորցրեց լավ սպասարկյալի, ընդ որում՝ ընդմիշտ: Այդ սպասարկյալը փողը վճարում Էր ժամանակին և ոչ մի կարգի քաղաքական խնդիրներ չԷր ստեղծում»,- պնդում Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: